ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում նշել է, որ շատ դժվար զրույց է ունեցել Զելենսկու հետ և հերթական անգամ զգուշացրել նրան, որ Կիևը հաղթաթղթեր չունի: ԱՄՆ-ի նախագահը խոսել է նաև Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցների կիրառման մասին, շեշտելով, որ հարցը քննարկվում է, և դրանք կարող են կիրառվել։ «Ես միշտ դա պահուստում ունեի։ Անհրաժեշտության դեպքում կօգտագործեմ։ Ես կնախընտրեի դա չօգտագործել։ Ի դեպ, դա շատ կարևոր է»,- հավելել է Թրամփը։               
 

Ընկեր Վահանը մինչև հիմա ի՞նչ է արել

Ընկեր Վահանը մինչև հիմա ի՞նչ է արել
22.05.2013 | 23:30

2002 թե՞ 2003-ն էր, ստույգ չեմ հիշում, բայց էն ժամանակ էր, որ Պարույր Հայրիկյանը Քոչարյանին առաջարկեց սահմանադրական փոփոխությունների դիմաց նրան սատարել: Ասուլիս էր, «Օրրանից» ես էի գնացել: Խոսեց, խոսեց, ինչքան շատ էր խոսում, էնքան արդեն ոչ հիմնավոր ու անտրմաբանական բաներ էր ասում: Հարցս վերջում էի պահել, որ այսպես ասած, էքսկլյուզիվ լինի մեր թերթի համար, մոտեցա հարց տվեցի: Հայրիկյանը մի անհեթեթ պատասխան տվեց: Ասացի` Դուք էլ գիտեք, որ անիմաստ, անհնար բաներ եք ասում: Ասաց` դե մի բան պիտի խոսենք, խոսում ենք, էլի:
Այսօր աչքովս ընկավ Վահան Հովհաննիսյանի ասածը իշխանության ներկայացուցիչներին ու դրա արձագանքները ֆեյսբուքում: Մարդ կա, հիացած է ընկեր Վահանի` իշխանության պորտը տեղը դնելով: Դե մենք, էդպես ենք` ստից բաներով ուրախացող, խոսքով ոգևորվող, խոսքով երկիր սարքողների վրա հիացող: Մի հարցնող լինի Վահան Հովհաննիսյանը մինչև հիմա ի՞նչ է արել մեկ-մեկ ընդդիմադիր խաղալուց բացի: Բա գազի գին են բարձրացնում, ամեն օր սննդամթերքի գները 20-30 դրամով բարձրանում են, տրանսպորտի գինն էլ ասացին` կբարձրանա, ինչո՞ւ չեն խոսում, եթե էդքան շատ են ազգի մասին մտածում: Ինչո՞ւ, ինչպես Երջանիկ Աբգարյանն է նշել՝ ընդդիմությունը լռում է գազի գնի մասին: Ինչո՞ւ աղմուկ չկա, որ ժողովուրդը հեռանում է երկրից: Ո՞Ւմ են սպասում, որ ժողովուրդն ի՞նքը ապստամբի ու իրենք իրար ուտեն՝ թե ով պիտի նստի Բաղրամյան 26-ում:
Էս ժողովուրդը չի ապստամբելու, քանի որ զզված է բոլորից ու սուսուփուս հեռանում է: Եթե մեկը սպասում է, թե ժողովուրդը պիտի ապստամբի, որ ինքը մեյդան ընկնի, շատ երկար է ստիպված լինելու սպասել: Ժողովրդի հետ աշխատում են, եթե էդքան ժողովրդասեր ու ազգասեր են, դռնեդուռ են ընկնում, համոզում, բացատրում, ոնց որ ընտրությունից ընտրություն են անում, ոչ թե նույնաբովանդակ, անատամ հայտարարություններ են անում ու անունը դնում` գործ արինք:


Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 1845

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ